0.25 միավոր` վրիպակի արդյունքում
2009-06-19
«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության բոլոր չորս թեստերի Ա-46 առաջադրանքում տեղ է գտել տեխնիկական վրիպակ. հնարավոր պատասխաններում բացակայել է ճիշտ տարբերակը: Հետևաբար, որոշում է կայացվել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը մասնակցած բոլոր դիմորդների արդյունքներին Ա-46 առաջադրանքի համար ավելացնել 0.25 միավոր:
Ամփոփվել են նաև «Օտար լեզու» առարկայի միասնական քննության արդյունքները: «Անգլերեն» առարկայի միասնական քննության արդյունքում 17.5-20 միավոր է հավաքել քննությանը մասնակցած 7929 դիմորդից 1707-ը, ֆրանսերենից` 429 դիմորդից 205-ը, գերմաներենից` 516-ից 128-ը: Անգլերենից 20 միավոր է ստացել 103 դիմորդ, ֆրանսերենից` 4, գերմաներենից` 1, իսպաներենից` 3: