ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2009-07-29

Հուլիսի 30-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Դավիթ Ավագյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,
«Արտակ Աբելյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,

«Նարեկ Ամիրխանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»,

Քննություններն ավարտվեցին

2009-07-27

Պետական բուհերի ընդունելության քննություններն ավարտվեցինÖ‰ Հուլիսի 26-ը կենտրոնացված քննությունների վերջին օրն էր, և «Անգլերեն լեզու» առարկայից բանավոր քննություն էր հանձնում 114 դիմորդÖ‰ Ինչպես նախորդ օրերը, քննական վերջին օրը ևս անցավ առանց լուրջ միջադեպերիÖ‰ Կենտրոնացված քննություններին՝ ստեղծագործական մրցույթին, մայրենիի ու օտար լեզուների բանավորներին, մասնակցում էր ավելի քան 2400 դիմորդÖ‰

Աշխատանքային հանդիպում

2009-07-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լի Լեյսիի հետ: Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ ամերիկյան կազմակերպություններն իրենց ծրագրերում առաջնահերթությունը հաճախ տալիս են կրթական հարցերին, որն էլ հիմք է հանդիսանում  արդյունավետ համագործակցության: Նախարարը ներկայացրեց կրթական համակարգի բոլոր աստիճաններում իրականացվող…

Արտագնա և ընդլայնված նիստ Դպրաբակում

2009-07-27

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) խորհրդի հերթական նիստը  տեղի ունեցավ հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի դպրոցում: Արտագնա և ընդլայնված նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) գործունեության ուսումնասիրությունն աշխատանքի վայրում և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի երկրորդ եռամսյակի հաշվետվությունըÖ‰

Նիստին  մասնակցում էին Հայաստանի Հանրապետության կրթության…

Լինենք պահանջատեր

2009-07-27

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը հուլիսի 22-27-ը կազմակերպել էր արդեն ավանդույթ դարձած ամառային ճամբար, որին մասնակցում էր հանրապետության բոլոր մարզերի տնտեսագիտություն ուսումնասիրած շուրջ 75 աշակերտ, ովքեր, հաջողությամբ հանձնելով տարեվերջյան քննություն տնտեսագիտություն առարկայից, ձեռք էին բերել Ծաղկաձորում հնգօրյա ակտիվ հանգիստ անցկացնելու հնարավորություն: «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային ճամբարն արդեն գործում է տասնչորս…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։