ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2009-07-22

Հուլիսի 23-ին  ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Նարեկ Թովմասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Կայացավ կոլեգիայի անդրանիկ նիստը

2009-07-21

2001 թվականից ի վեր առաջին անգամ իր աշխատանքները վերսկսեց ՀՀ կրթության և գիտության նախարարին կից կոլեգիան, որի անդրանիկ նիստը վարում էր կոլեգիայի նախագահ, նախարար Ա. Աշոտյանը: Կոլեգիայի կազմում ընդգրկված են համակարգի կառույցների ղեկավարներ, ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի, Կառավարության աշխատակազմերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:

Հայապահպանությունը` որպես ՀՀ կառավարության գերակայություն

2009-07-21

Աշխարհի 14 երկրի 70 ներկայացուցչի մասնակցությամբ մեկնարկեցին սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ Եգիպտոսից, Թուրքիայից, Քուվեյթից, Իրաքից, Սիրիայից, Ղազախստանից, Լիբանանից, Իրանից, Գերմանիայից, Բուլղարիայից, Արգենտինայից և ԱՄԷ-ից: Վերապատրաստումներն իրականացվելու են չորս տարբեր խմբերում` մանկապարտեզների, նախակրթարանների, մեկօրյա դպրոցների և միջին և ավագ դպրոցի ուսուցիչների համար: Որպես դասավանդողներ հրավիրված են…

Ամփոփվեցին միասնական քննության արդյունքները

2009-07-18

Ամփոփվեցին 2009 թվականի միասնական քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերի արդյունքները: Քննություններն անցկացվեցին 15 առարկայից` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իսպաներեն», «Իտալերեն», «Պարսկերեն», «Ֆիզիկա», «Հայոց պատմություն», «Քիմիա» և «Ռուսաց լեզու»:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ

2009-07-18

Հուլիսի 20-ին, ժամը 1500-ին Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի հյուրատանը /Դ. Անհաղթի 10/ տեղի կունենա սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների բացման պաշտոնական արարողությունը: Մասնակիցներին կողջունի ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։