«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 662-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

2009-08-19

ՆԱԽԱԳԻԾ Համաձայն   «Իրավական   ակտերի մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  75-րդ  հոդվածի ` Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը   որոշում  է`
1.Չեղյալ ճանաչել Հայաստանի   Հանրապետության  կառավարության 2008  թվականի հունիսի 26-ի ««ԱԹՀԳՕ Քորփորեյշն»  կազմակերպությանն  անհատույց օգտագործման  իրավունքով  տարածք  տրամադրելու  մասին» N 662-Ա որոշումը:

Մեկնում են` վերադառնալու ակնկալիքով

2009-08-14

Վերապատրաստման մեկամսյա դասընթացների ավարտի կապակցությամբ սփյուռքահայ ուսուցիչներն այսօր հանդիպեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին: Կարևորելով Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը` նախարար Ա. Աշոտյանը նշեց. «Դուք հայրենիք եք եկել ոչ միայն վերապատրաստվելու, այլև շփվելու Հայաստանի մշակույթի, հոգևոր և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի ձեր ստացած…

Ուշադրություն գիտակ և կիրթ մարդկանց նկատմամբ

2009-08-14

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր կազմակերպվել էր մամուլի ասուլիս` «Ինտելեկտուալ խաղերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով, որին մասնակցում էին նախարար Արմեն Աշոտյանը, Ինտելեկտուալների ասոցիացիայի փոխնախագահ Արա Ավետիսյանը և Հարավային Կովկասի տասնմեկերորդ առաջնության հայկական պատվիրակության ղեկավար Տիգրան Քոչարյանը: Ողջունելով ներկաներին` նախարար Ա. Աշոտյանը նշեց, որ այն հասարակությունը, որը գերակայություն է հռչակել…

Մագիստրոսական դասընթացներ Իտալիայում

2009-08-13

Իտալիայի Նեապոլ քաղաքի Ֆեդերիկո 2-րդ համալսարանը 2009թ. սեպտեմբերից մինչև  2010թ. ապրիլ ամիսը կազմակերպում է «Պատմական քաղաքի ճարտարապետական նախագիծ» մագիստրոսական դասընթացներ:
Դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման վերջնաժամկետը ս. թ. օգոստոսի 28-ն է: Դասընթացի մասին մանրամասն տեղեկություններ տեղադրված են  www.masterneapolis.it  կայքում:

Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի ծրագիր

2009-08-13

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարում է 2009-2010թ. ուսումնական տարվա համար Թուրփանջյան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակի համար դիմումների ընդունելություն:
Կարիքի և ուսումնական առաջադիմության հիման վրա շնորհվող կրթաթոշակն այս` 2009-2010 ուսումնական տարվա նախատեսված է Շիրակի մարզի մշտական բնակիչ ուսանողների Հայաստանի հավատարմագրված բուհերում կամ  Հայաստանի ամերիկյան համալսարանում ուսման ծախսերը հոգալու համար:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։