Նախարարը կհանդիպի աշակերտների հետ

2009-07-24

Հուլիսի 25-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպի «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ամենամյա ճամբարի մասնակից` տնտեսագիտություն ուսումնասիրած ՀՀ բոլոր մարզերի շուրջ 75 աշակերտի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ծաղկաձորի «Ռիպա» հանգստյան տանը /նախկին Մոր և մանկան առողջարան/:
ԶԼՄ ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` հուլիսի 25-ին,  ժամը1000-ին…

Ի գիտություն լրատվամիջոցների

2009-07-23

Հուլիսի 24-ին, ժամը 1330-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը կայցելի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ` մասնակցելու   «Դերասանի վարպետություն» քննությանը: Կենտրոնացված քննությունները լուսաբանելու համար հավատարմագրված բոլոր լրագրողները ժամը 1315-ին հրավիրվում են Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ:

ՀԸՀ-ն հիշեցնում է

2009-07-23

Հանրապետական ընդունող հանձնաժողովը 2009թ. դիմորդներին ևս մի անգամ հիշեցնում է, որ դպրոցի ավարտական վկայականը` ատեստատը, բուհերի ընդունող հանձնաժողովներ ներկայացնելու ժամկետն ավարտվում է այսօր` հուլիսի 23-ին:  Քննություններից անգամ դրական միավորներ հավաքած դիմորդները դուրս կմնան ընդունելության մրցույթից, եթե օրվա ընթացքում ատեստատը չներկայացնեն համապատասխան բուհերի ընդունող հանձնաժողովներ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑԿՅԱՆՍ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

2009-07-22

ՆԱԽԱԳԻԾ

Հավանություն տալ` Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգին` համաձայն հավելվածի:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ցկյանս ուսումնառության հայեցակարգին հավանություն տալու մասին»  արձանագրային որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության  2009թ գործունեության միջոցառումների 151-րդ  կետով («Մեծահասակների կրթության հայեցակարգ») : Ներկայացված հայեցակարգում անվան փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ…

Ավագ դպրոցը բարեփոխումների անկյունաքարն է

2009-07-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Լ. Յովանովիչին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների պահպանման և զարգացման հարցեր: Անդրադառնալով ֆինանսական ճգնաժամի հետևանքներին` նախարարը նշեց, որ Կառավարությունը ջանք չի խնայում կրթության ոլորտում գործունեության հիմնական ուղղությունների պահպանման գործում` չնայած գործընթացները հասկանալի պատճառներով դանդաղել…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։