Կրթությունը և գիտությունը համազգային արժեքներ են
2009-08-10
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպան տիկ. Մարսելա Մարիա Նիկլոդեմոսին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին, հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին երկկողմ ձևավորված հարաբերություններն ավելի կամրապնդվեն և որակական նոր հատկանիշներ ձեռք կբերեն: «Կրթությունը և գիտությունը այն բնագավառներն են, որոնք ազգային սահմաններ չեն ճանաչում և դարձել…
Փախստականների` կրթության իրավունքի ապահովումն ուշադրության կենտրոնում
2009-08-10
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին գրասենյակի կատարած աշխատանքները և փախստականների կրթական խնդիրներին առնչվող հարցեր: Նախարարը նշեց, որ Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը տարիներ շարունակ նպաստել է նրանց` հասարակության ինտեգրմանը, չնայած այսօր էլ դրան…
Մասնագիտական կրթության և մարզական հաջողությունների զուգակցում
2009-08-10
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 1-12-ը անցկացվեցին Համաշխարհային ուսանողական 25-րդ մարզական խաղերը (Ունիվերսիադա), որոնց մասնակցում էր նաև Հայաստանի մարզական պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր 14 մարզիկ, 4 մարզիչ և 1 մրցավար: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ուսանող մարզիկները մասնակցեցին ձյուդոյի, թաեքվանդոյի, սուսերամարտի և սեղանի թենիսի մրցումներին: Ունիվերսիադայի ընթացքում Հայաստանի ազգային դրոշը բարձրացվեց…
Նախարարը կպարգևատրի մրցանակակիրներին
2009-08-07
Օգոստոսի 10-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա 25-րդ Համաշխարհային ուսանողական մարզական խաղերի (Ունիվերսիադայի) մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Պարգևները կհանձնի նախարար Արմեն Աշոտյանը:
ՄՐՑՈՒՅԹ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2009-08-06
Հունաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարում է մրցույթ` 2009-2010 ուսումնական տարվա համար Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով հայ ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու հարցով:
Դիմումները պետք ներկայացնել ՀՀ-ում Հունաստանի դեսպանատուն մինչև ս.թ.օգոստոսի 25-ը:
Հավելյալ տեղեկատվության համար դիմել ՀՀ-ում Հունաստանի դեսպանատուն /Դեմիրճյան 6, հեռ.` 53-00-51/ կամ ՀՀ կրթության և գիտության նախարարության…