Արտագնա և ընդլայնված նիստ Դպրաբակում

2009-07-27

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) խորհրդի հերթական նիստը  տեղի ունեցավ հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի դպրոցում: Արտագնա և ընդլայնված նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի (ՇԻՀԿ) գործունեության ուսումնասիրությունն աշխատանքի վայրում և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի երկրորդ եռամսյակի հաշվետվությունըÖ‰

Նիստին  մասնակցում էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ, ԿՏԱԿ-ի խորհրդի նախագահ Մանուկ Մկրտչյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արեգ Գրիգորյանը, փոխտնօրեն Արմեն Կուլախսզյանը, ԿՏԱԿ-ի խորհրդի անդամները, «Հարմոնիա» հիմնադրամի տնօրեն Մուրադ Մուրադյանը, մարզի կրթության ոլորտի պատասխանատուներ: Խորհրդի անդամները մասնակցեցին տեղի և հարևան համայնքների դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար կազմակերպված ՇԻՀԿ-ի դասընթացներին, զրուցեցին մասնակիցների հետ:
 Նիստի օրակարգից դուրս տեղի ունեցավ նաև քննարկում` Դպրաբակի և հարևան գյուղերի դպրոցների տնօրենների և ուսուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ավարտին մասնակիցները կարևորեցին նմանատիպ միջոցառումների արդյունավետությունը հեռավոր գյուղական համայնքների դպրոցների վարչական և ուսուցչական աշխատակազմերի հետÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։