Կրթությունը և գիտությունը համազգային արժեքներ են

2009-08-10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպան տիկ. Մարսելա Մարիա  Նիկլոդեմոսին: Նախարարը, շնորհավորելով դեսպանին, հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին երկկողմ ձևավորված հարաբերություններն ավելի կամրապնդվեն և որակական նոր հատկանիշներ ձեռք կբերեն: «Կրթությունը և գիտությունը այն բնագավառներն են, որոնք  ազգային սահմաններ չեն ճանաչում և դարձել են համազգային արժեքներ: Այս համատեքստում մենք կարևորում ենք միջազգային փորձ ունեցող երկրների հետ համագործակցության զարգացումը:

 Բրազիլիայի տնտեսական հաջողությունները ևս պայմանավորված են կրթական ոլորտի ձեռքբերումներով: Երկու երկրների համագործակցության ընդլայնման գործում կարևոր դեր կարող է կատարել նաև բրազիլահայ համայնքը»,-նշեց նախարարը: Ա. Աշոտյանն անդրադարձավ նաև երկու երկրների միջև միջպետական համագործակցության համաձայնագրի` կարևոր իրավական հիմքի բացակայության խնդրին:
ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան տիկ. Մարսելա Մարիա  Նիկլոդեմոսը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշեց, որ կրթությունը յուրաքանչյուր երկրի զարգացման հիմքն է և պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել դասախոսների և ուսանողների փորձի փոխանակման ծրագրերին:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց մշակել Հայաստանի և Բրազիլիայի բուհերի միջև երկկողմանի կապեր հաստատելուն միտված ծրագրեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։