ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2010-02-23

Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2010-2011 ուսումնական տարվա համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրում է կրթաթոշակներ (2010թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2011թ.-ի սեպտեմբերի 30-ը) հետևյալ  ծրագրերին մասնակցելու համար`
•լեզվի կարճատև դասընթացներ,
•անհատական համալսարանական դասընթացներ,
•կրթական աստիճանի դասընթացներ,
•առաջադեմ երաժշտության և դերասանական ուսուցման դասընթացներ,
•իտալերեն լեզվի և մշակույթի դասընթացներ իտալերենի ուսուցիչների համար,
•հետբուհական համալսարանական դասընթացներ` դոկտորական հետազոտություն, մագիստրոսական, մասնագիտական` բացառությամբ բժշկական ոլորտի,
•հետազոտություն:
Դիմորդները կարող են գրանցվել հետևյալ կայքում` http://borseonline.esteri.it/borseonline/it/index.asp
2010-11 ուսումնական տարվա համար on-line դիմումներն ընդունվում են  փետրվարի 22-ից մինչև ս.թ. մարտի 31-ը:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ կայքերից`
http://www.esteri.it/MAE/IT/Ministero/Servizi/Stranieri/Opportunita/
http://www.esteri.it/MAE/IT/Ministero/Servizi/Stranieri/Opportunita/default.htm?LANG=EN

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։