««ՄՈՍԿՎԱՅԻ Վ Պ. ԳՈՐՅԱՉԿԻՆԻ ԱՆՎԱՆ ԱԳՐՈՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ և «ՄՈՍԿՎԱՅԻ Կ.Ի.ՍԿՐՅԱԲԻՆԻ ԱՆՎԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՏԵԽՆ

2010-02-24

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում բարձրագույն ու¬սում¬նական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծման և գործունեության մասին» 2001 թվականի  սեպտեմբերի 28-ի համաձայնագիրը`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.«Հայաստանի   պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքը /լաբորատորիաներ և  կաբինետներ/` «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ անհատույց  օգտագործման իրավունքով տաս տարի ժամկետով տրամադրել «Մոսկվայի Վ.Պ.Գորյաչկինի  անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» և   «Մոսկվայի Կ.Ի.Սկրյաբինի անվան անասնաբուժական բժշկագիտության և կենսատեխնոլոգիայի պետա¬կան ակադեմիա»  դաշնային պետական կրթական հաս¬տատությունների երևանյան մաս¬նա¬ճյու¬ղե¬րին` ըստ դասացուցակների օգտագործելու նպատակով:
2.  Հայաստանի  Հանրապետության կրթության և գիտության նախարարին`  սույն որոշումն ուժի մեջ  մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի    պետական      ագրարային    համալսարան» պետական ոչ առևտրային     կազմակերպության,       «Մոսկվայի    Վ.Պ.Գորյաչկինի    անվան ագրոճարտարագիտական պետական համալսարան» դաշնային պետական կրթական հաստատության   և   «Մոսկվայի    Կ.Ի. Սկրյաբինի      անվան        անասնաբուժական բժշկագիտության    և     կենսատեխնոլոգիայի    պետական    ակադեմիա»    դաշնային պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղերի  հետ համատեղ անհատույց  օգտագործման պայմանագրերի կնքումը և գույքային  իրավունքների   պետական  գրանցումը`  սույն կետում նշված իրավաբանական անձանց միջոցների հաշվին: Պայմանագրերում նախատեսել  համատեղ անհատույց  օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը և ծավալը` մինչև 250 քառ.մետր մակերեսով:

Տեղեկանք – հիմնավորում

1.Անկախ պետությունների համագործակցության  մասնակից  պետություններում  բարձրագույն  ուսումնական հաստատությունների  մասնաճյուղերի  ստեղծման և գործունեության  մասին ԱՊՀ երկրների միջև  կնքված համաձայնագրի, ՀՀ վարչապետի 13.02.2004թ.  թիվ Ա-7 նամակի, ՀՀ կրթության և գիտության նախարարի  նամակ-առաջարկների` Ռուսաստանի Դաշնության  կրթության և գիտության  նախարարի 18.07.2008թ. թիվ ԱՖ-224/05 նամակով  տրված համաձայնության  հիման վրա Ռուսաստանի Դաշնության  գյուղատնտեսության  նախարարի  05.11.2008թ. թիվ 487 և 31.03.2009թ. թիվ 114  հրամաններով «Հայաստանի  պետական  ագրարային համալսարան»   պետական ոչ առևտրային կազմակերպության  բազայի հիման  վրա  ստեղծվել են «Մոսկվայի Վ.Պ.Գորյաչկինի անվան  ագրոճարտարագիտական  պետական համալսարան»  դաշնային  պետական  կրթական  հաստատության և «Մոսկվայի  Կ.Ի.Սկրյաբինի  անվան  անասնաբուժական  բժշկագիտության  և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա»  դաշնային  պետական  կրթական հաստատության  երևանյան մասնաճյուղերը:
Նշված մասնաճյուղերը  ստեղծվել են  «Հայաստանի պետական ագրարային  համալսարան> պետական ոչ առևտրային կազմակերպության  համապատասխան  լսարանները , կաբինետները և լաբորատորիաները այդ մասնաճյուղերի  կողմից  համատեղ  անհատույց  օգտագործելու  պայմանով:
Ագրարային կրթության և գիտության  բնագավառում  միջազգային  ճանաչում  ունեցող վերոհիշյալ ԲՈՒՀ-երի մասնաճյուղերի  կազմակերպումը Հայաստանի պետական  ագրարային համալսարանի բազայի վրա  թույլ կտա.
1. Հայաստանի ռուսախոս  բնակչության  պահանջն  որոշակի  չափով  բավարարել  ագրարային կրթություն ստանալու հարցում` դրանով  նպաստելով  միգրացիոն    գործընթացների նվազեցումը:
2. Նորագույն ուսումնական տեխնոլոգիաների և ուսուցման միջոցների ներդրման միջոցով  բարելավել մասնագետների  ուսուցման գործընթացը:
3.  Նորագույն  տեխնիկայով  հագեցնել  լաբորատորիաները:
4. ՌԴ ագրարային ԲՈՒՀ-երի  ուսումնամեթոդական  միավորումների  կազմում ընդգրկելով բարձրացնել օգտագործվող  ուսումնամեթոդական  գրականության և նյութերի մակարդակը:
5. Կազմակերպել Հայաստանի պետական ագրարային  համալսարանի դասախոսական կազմի  որակավորման  բարձրացումը  Ռուսաստանի  վերոհիշյալ ԲՈՒՀ-ում:
6.  Հայաստանի ռուսախոս  երիտասարդությանը ընձեռնել  հնարավորություն շարունակելու  ուսումը Ռուսաստանի  ուսումնական  հաստատություններում:
7. Կազմակերպել համատեղ  գիտահետազոտական  աշխատանքների, նախագծերի, միջազգային գիտաժողովների անցկացում:
8.  ԱՊՀ երկրների  ուսումնական հաստատությունների  ինտեգրմանը և միասնական կրթական  տարածքի  ստեղծմանը:
 9. Ռուսաստանի ԲՈՒՀ-երը նախատեսում  են յուրաքանչյուր տարի հատկացնել  ուսանողների ընդունելության 20 անվճար տեղ` ըստ մասնագիտությունների, հետևյալ   թվաքանակով.
 «Գյուղատնտեսության մեքենայացում»  մասնագիտության  - 10  տեղ
«Անասնաբուժական»  մասնագիտության                    - 10  տեղ
որը կրելու է շարունակական բնույթ:
Ի նկատի  ունենալով վերոնշվածը` ՀՀ  կրթության և գիտության   նախարարությունը գտնում է նպատակահարմար Հայաստանի  պետական  ագրարային  համալսարանի  բազայի  վրա  /տարածքների, լաբորատորիաների,կաբինետների/ իրականացնելու  «Մոսկվայի Վ.Պ.Գորյաչկինի անվան  ագրոճարտարագիտական  պետական համալսարան»  դաշնային  պետական  կրթական  հաստատության և «Մոսկվայի  Կ.Ի.Սկրյաբինի  անվան  անասնաբուժական  բժշկագիտության  և կենսատեխնոլոգիայի պետական ակադեմիա» դաշնային  պետական  կրթական հաստատության  երևանյան մասնաճյուղերի ուսումնական գործընթացը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։