«Գենդերային հավասարություն» խորագրով միջազգային 4-րդ նկարչական մրցույթ
2010-04-22
Եվրոպական հանձնաժողովը նախաձեռնում է միջազգային ամենամյա չորրորդ նկարչական մրցույթը` «Գենդերային հավասարություն» խորագրով; 8-10 տարիքային խմբի երեխաները հրավիրվում են արտահայտելու գենդերային հավասարության իրենց տեսլականը: Այս տարվա մրցույթի թեման է` «Լինում են, չեն լինում մի աղջիկ ու մի տղա. նրանք միասին ցանկանում էին ավելի լավը դարձնել աշխարհը…»:
Մանրամասներ.
-Ովքեր կարող են մասնակցել. Այս մրցույթը բաց է 8-10 տարիքային խմբի բոլոր այն երեխաների համար, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, բնակվում և դպրոց են հաճախում Հայաստանում:
-Մրցանակ. 1000 եվրոյին համարժեք մրցանակը տրվելու է յուրաքանչյուր տարածաշրջանից հաղթող ճանաչվող մասնակիցներին*:
-Վերջնաժամկետ. Նկարները հանձնվում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության «Նկարչական մրցույթ»-ին, հետևյալ հասցեով` 21 Ֆրիկի փողոց, Երևան 0002, Հայաստան (մուտքը այցելուների համար Պռոշյան փողոցից): Հանձնման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 14-ը:
- Ներկայացման ձևաչափ. Նկարները պետք է կատարվեն A4 չափսի թղթի մի կողմի վրա: Նույն կողմում կարող է նշվել հնարավոր վերնագիր/բացատրությունը, որը չպետք է գերազանցի 5 տողը: Երեխայի անունը, ազգանունը, տարիքը նշվում են նկարի հետևում, որտեղ նշվում է նաև երեխայի դասարանն ու դպրոցի հասցեն:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Հայաստանում Եվրոպան Միության պատվիրակությանը` Delegation-Armenia@ec.europa.eu Էլեկտրոնային փոստով, +374 (10) 54 64 94 հեռախոսահամարով կամ այցելելով հետևյալ կայքը` http://ec.europa.eu/delegations/armenia:
* Եվրոպական երկրներ` այդ թվում նաև Արևելյան հարևաններ:












