Համագործակցության Կոնսորցիումի համաձայնագիր
2010-05-04
Մայիսի 5-ին, ժ. 1100-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մեծ դահլիճում տեղի կունենա ԵրՊԼՀ, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Գավառի պետական համալսարանի միջև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների լեզվաբանական կրթության իրականացման և լեզվաքաղաքականության մշակման համագործակցության Կոնսորցիումի ստեղծման վերաբերյալ համաձայնագրի…
Մրցույթներ միջպետական համաձայնագրերի շրջանակում
2010-05-04
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է մրցույթներ 2010-2011 ուսումնական տարում օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար.
Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական կրթության /100/ և հետբուհական կրթության /15/ կրթաթոշակ:
Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական…
Պարգևներ մրցույթի հաղթողներին
2010-05-04
Մայիսի 5-ին, ժամը 1000-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի շրջանակում կազմակերպված «Մենք հաղթանակի սերունդներն ենք» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրումը:
Պարգևները կհանձնի նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
ՄՐՑՈՒՅԹ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2010-05-04
Հունաստանի Հանրապետության կրթության նախարարությունը 2010-2011 ուսումնական տարում Հունաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար հայտարարում է կրթաթոշակային մրցույթ:
Դիմումները պետք է ներկայացնել ՀՀ-ում Հունաստանի դեսպանատուն մինչև ս.թ մայիսի 17-ը /Դեմիրճյան 6/: Մանրամասն տեղեկատվությունը կցվում է:
«Դիպուկ հրաձիգ» դպրոցականների հանրապետական մրցումներ
2010-05-03
Մայիսի 4-ին, ժամը 1100-ին «Պաշտպանական մարզատեխնիկական հասարակական կազմակերպության» (ՊՄՏՀԿ) հրաձգարանում /Արշակունյաց 28 ա/ տեղի կունենա Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված «Դիպուկ հրաձիգ» դպրոցականների հանրապետական մրցումների հանդիսավոր բացումը: «Դիպուկ հրաձիգ» հանրապետական մրցումներին մասնակցում են Երևան քաղաքի և ՀՀ մարզերի ուսումնական հաստատությունների 9-11-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը:












