Ասուլիսի առանցքում` ՀՀ կառավարության որոշումները
2010-04-29
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանն այսօր հյուրընկալվել էր «Արցախ» մամուլի ակումբում: Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձավ 2010-2011 ուստարվա ասպիրանտուրայի և մագիստրատուրայի ընդունելության տեղերի հատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմանը: Ներկայացնելով 2010-2011 թթ.-ի ասպիրանտուրայի համար հատկացված տեղերի քանակը` նա նշեց, որ այս տարի նախորդ տարիների համեմատությամբ տեղերը…
«Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը»
2010-04-29
Խնկո-Ապոր անվան գրադարանում այսօր բացվեց «Միասին խթանենք կրթության որակը, հասանելիությունը և մատչելիությունը» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը` Բաց հասարակության ինստիտուտի Բուդապեշտի գրասենյակի աջակցությամբ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն էր ներառական կրթություն իրականացնող դպրոցների մանկավարժներին հնարավորություն ընձեռել ցուցադրելու իրենց…
Համագործակցության նոր եզրեր` հայ-ղազախական հարաբերություններում
2010-04-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշեց, որ երկու երկրների միջև ձևավորված ավանդույթներն ունեն դարերի պատմություն և պատահական չէ, որ այսօր Ղազախստանում ապրում է շուրջ 60 հազար հայ, ովքեր ակտիվ ներգրավված են բոլոր բնագավառներում`…
«Միասին խթանենք կրթության որակ, հասանելիություն և մատչելիություն»
2010-04-28
Ապրիլի 29-ին, ժամը 1500-ին Խնկո Ապոր անվան գրադարանում /Տերյան 42/1/ կբացվի «Միասին խթանենք կրթության որակ, հասանելիություն և մատչելիություն» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը և Բաց հասարակության ինստիտուտը /Բուդապեշտ/:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2010-04-28
Ապրիլի 29-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
««Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում ու ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում», «Ռազմագիտության կաբինետների վերականգնում», «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ …












