ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ -2010
2010-06-15
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն 2010-2011 ուստարվա համար իրականացնում է սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելություն` Հայաստանի Հանրապետության նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ.
1/պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսանելու համար` ս.թ հուլիսի 1-ից…
Գործընթացը կկրի շարունակական բնույթ
2010-06-14
«Հայելի» ակումբում այսօր հյուրընկալվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Խ. Մուրադյանը և տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ Ա. Արշակյանը: Ասուլիսի թեման էր` ԿԳ նախարարի հրամանով 2009-2010 ուստարում 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրման արգելքը: Խ. Մուրադյանը լրագրողներին պարզաբանել է, որ նման հրամանի անհրաժեշտություն է…
ԹՐՓԱՆՃԵԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԱԳԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱՇՆՈՐՀԻ ԾՐԱԳՐԵՐ-2010
2010-06-14
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) սիրով ներկայացնում է Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի և Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը՝ 2010-2011 ուստարվա համար: Կարիքի հիման վրա շնորհվող կրթաթոշակային այս ծրագրերը նախատեսված են հոգալու սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման ծախսերը: Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի և Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը հնարավորություն են տալիս իրենց սաներին երկարատև…
Քաղաքացիական ինքնագիտակցության լավագույն հարթակը
2010-06-11
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևային: Ողջունելով հյուրին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցությունը միշտ արդյունավետ է եղել և հույս է հայտնել, որ այսուհետ ևս երկու կողմերը,…
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է
2010-06-11
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 2009 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 949-Ն հրամանով արգելվել է 10-ից 11-րդ դասարան էքստեռն կարգով փոխադրումը, որի վերաբերյալ նախարարը բազմիցս հայտարարել է ինչպես զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպումների ընթացքում, այնպես էլ Ազգային ժողովի ամբիոնից: Նախարարի 2010 թվականի փետրվարի 4-ի համապատասխան հրամանով հաստատվել է ՀՀ…












