ԹՐՓԱՆՃԵԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԱԳԵԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՐԹԱՇՆՈՐՀԻ ԾՐԱԳՐԵՐ-2010

2010-06-14

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) սիրով ներկայացնում է Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի և Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը՝ 2010-2011 ուստարվա համար: Կարիքի հիման վրա շնորհվող կրթաթոշակային այս ծրագրերը նախատեսված են հոգալու սոցիալապես անապահով խավին պատկանող ուսանողների ուսման ծախսերը: Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի և Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը հնարավորություն են տալիս իրենց սաներին երկարատև ներդրում ունենալ Հայաստանի քաղաքական, հասարակական և տնտեսական զարգացման մեջ: Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի  և Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագրերը ուղղված են մասամբ հոգալու ուսանողի ուսման վարձը իր ուսումնառության ամբողջ ընթացքին, պայմանով, որ ուսանողն ունենա լավ ուսումնական առաջադիմությունÖ‰ Կրթաշնորհները կփոխանցվեն ուղղակիորեն դիմորդի ԲՈՒՀ¬ին:
Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական կամ հավատարմագրված ԲՈՒՀ-երից մեկում բակալավրատուրայում սովորող ուսանողների համար: 2010-2011 ուստարվա համար Թրփանճեան ընտանեկան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կհովանավորի միայն Տավուշի և Լոռու մարզերի մշտական բնակիչ ուսանողներին: Այս կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել միայն 26 տարին չլրացած ուսանողներÖ‰
Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Երևանի պետական համալսարանի (Երևանի մասնաճյուղ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Երևանի մասնաճյուղ) և Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի բակալավրատուրայում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողների համար, հետևյալ մասնագիտություններով` տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և բժշկություն: 2010-2011 ուստարվա համար Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը նախապատվություն կտա այդ երեք համալսարանների ուսման երեք աստիճաններում առաջին կուրս ընդունված ուսանողներին: 2010-2011 ուստարվա համար Ագեան հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը կրթաշնորհ կտրամադրի միայն այն ուսանողներին, ովքեր իրենց հանրակրթական կրթությունն ստացել են Տավուշ և Լոռի մարզերում:
Կրթաթոշակային այս ծրագրերին դիմելու համար պետք է լրացնել ՀԱՀ-ի Թրփանճեան կրթաթոշակի և Ագեան կրթաթոշակի դիմումաձևը և պահանջվող բոլոր հիմնավորող փաստաթղթերի հետ այն հանձնել ՀԱՀ մինչև 2010 թ. օգոստոսի 9-ը: ՀԱՀ-ի դասախոսներից և շրջանավարտներից կազմված հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի դիմումները: Դիմումաձևը կարող եք ձեռք բերել նաև ՀԱՀ-ի ինտերնետային կայքից` http://www.aua.am/rural/scholarship.html և ՀԱՀ Թրփանճեան գյուղական զարգացման ծրագրերի Իջևանի գրասենյակից: Հանձնաժողովն իրեն իրավունք է վերապահում ուսումնասիրելու և ստուգելու դիմորդի ներկայացրած տվյալները, չափանիշերի համապատասխանությունն ու դրանք հիմնավորող  փաստաթղթերը: Հանձնաժողովի որոշումները վերջնական են և բողոքարկման ենթակա չեն:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԿՐԹԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄԱՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԵՐՊԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ.

ՎԱՆԱՁՈՐ - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Շինարարների 12)
Հունիսի 22, ժամը 12Ö‰00
ԻՋԵՎԱՆ – Թուրփանջյան գյուղական ծրագրերի գրասենյակ (Վասիլյան 2/1)
Հունիսի 30, ժամը 12Ö‰00
ԵՐԵՎԱՆ – Հայաստանի ամերիկյան համալսարան, Մանուկյան դահլիճ (Բաղրամյան 40)
Հունիսի 24, ժամը 12Ö‰00
Հավելյալ տեղեկությունների համար դիմել ՀԱՀ-ի Ուսանողական և ուսումնական հարցերի գրասենյակ, Երևան, Բաղրամյան պողոտա 40, կամ զանգահարել 512793, 512792:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։