ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ -2010

2010-06-15

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն  2010-2011 ուստարվա համար իրականացնում է սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունելություն` Հայաստանի Հանրապետության նախնական /արհեստագործական/, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ ու գիտահետազոտական հիմնարկներ.
1/պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ուսանելու համար` ս.թ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ,
2/նախապատրաստական բաժնում ուսանելու համար` ս.թ հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ,
3/հետբուհական ծրագրերով ուսանելու համար ` հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը:
Փաստաթղթերը  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն ներկայացվում են դիմորդի կողմից անձամբ կամ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Դիմորդները ներկայացնում են`
1/դիմում` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի անունով
2/Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված դիմում-հարցաթերթիկ,
3/անձնագրի բոլոր էջերի պատճենները,
4/ծննդյան վկայականի պատճենը` պետական նոտարի վավերացմամբ կամ մկրտության վկայական,
5/միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության վկայականի պատճենը` հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ,
6/ Վրաստանի դիմորդները ներկայացնում են տեղեկանք բնակության վայրից
7/բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջության մասին,
8/3x4 չափսի 4 լուսանկար,
9/հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ հայցողների համար` ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ,
10/սփյուռքում ուսուցիչ աշխատելու մասին տեղեկանք` ըստ անհրաժեշտության:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։