Միջազգային համաժողով` նվիրված մեծահասակների կրթությանը

2010-06-16

Աշխարհի 27 երկրի շուրջ 150 ներկայացուցչի մասնակցությամբ Երևանում այսօր մեկնարկել է Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիայի գլխավոր համաժողովը և «Մասնագիտական կրթությունը և ուսումնառությունը մեծահասակների և երիտասարդների համար» միջազգային համաժողովը, որի համակազմակերպիչներն են ՀՀ կրթության և գիտության նախարարութունը, ԴՎՎ Ինթերնեյշնլը, Մեծահասակների կրթության եվրոպական ասոցիացիան, Բրիտանական խորհուրդը և Եվրոպական կրթական հիմնադրամը:

42 կրթաթոշակ` ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա

2010-06-16

ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա, 2010 թվականին ՌԴ բուհերում կրթություն սանալու նպատակով, ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից ՀՀ-ին տրամադրվել է 42 պետական կրթաթոշակ:

Պատրիմոնիտո միջազգային մրցույթ

2010-06-16

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցիացված դպրոցների ծրագրի շրջանակում 2010-2011թթ. կազմակերպվում է Պատրիմոնիտո միջազգային մրցույթ: Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցիացված դպրոցների ցանկում ընդգրկված շահագրգիռ դպրոցները մրցույթին մասնակցելու նպատակով  մինչև հոկտեմբերի 30-ը ԱԳ նախարարություն պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակը փոխանցեն n.ohanyan@mfa.am էլ. հասցեով:
Մրցույթի հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը զետեղված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի…

Կենգուրու 2010` արդյունքների ամփոփում

2010-06-16

Հունիսի 17-ին, ժամը 1100-ին  ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Կենգուրու 2010» միջազգային մաթեմատիկական խաղ- մրցույթի արդյունքների ամփոփմանը: Ասուլիսին կմասնակցեն ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դ. Սահակյանը, ինչպես նաև մրցույթի հաղթողները:

ԿՐԹԱԹՈՇԱԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2010

2010-06-16

ՀԱՊԿ քարտուղարության հայտի հիման վրա, 2010 թվականին ՌԴ բուհերում կրթություն սանալու նպատակով, ՌԴ կրթության և գիտության նախարարության կողմից ՀՀ-ին տրամադրվել է 42 պետական կրթաթոշակ :

Կրթաթոշակին հավակնող թեկնածուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

-ռուսական կողմից ներկայացված հարցաթերթիկ`լրացված տպագիր տառերով,
-միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթության ատեստատի պատճենը, իսկ ավարտական դասարանում սովորողները՝…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։