ՄՐՑՈՒՅԹ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

2010-05-31

ՀՀ-ում Հունաստանի դեսպանատունը հայտարարում է 2010-2011 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագրի մրցույթ` Հունաստանում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար:
Դիմումները պետք է ներկայացնել Հունաստանի դեսպանատուն /Դեմիրճյան 6/, մինչև ս/թ հուլիսի 25-ը:

Գործող ծրագրերը` բարեփոխումների համատեքստում

2010-05-27

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան տիկին Մելանի Մոլթմաննի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են գերմաներեն լեզվի իմացության վկայական տրամադրող հանրակրթական դպրոցների խնդիրները: 

Արտասահմանյան դպրոցների կենտրոնի ներկայացուցիչ Սիլիվիա Մեբուսը նշել է, որ գերմանական կողմը ողջունում է ՀՀ հանրակրթության ոլորտում…

700 հազար շահառուները` դաշնակիցներ

2010-05-27

ՀՀ բուհերի ուսանողների հետ հերթական հանդիպումը Թեքեյան մշակութային կենտրոնում էր, որը կազմակերպվել էր Ազգային նոր պահպանողական շարժման ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել մի շարք խնդիրների, մասնավորապես, ՀՀ-ում օտարալեզու դպրոցների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների նախագծին, մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխմանը, Ջավախքի ուսանողների կրթական իրավունքների ապահովմանը և այլն:

Ուսանողների…

Ի գիտություն կրթության ոլորտի շահառուների

2010-05-27

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է 2010-2011 ուստարվա հանրակրթական ավագ դպրոցի համար «Ֆրանսերեն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Քիմիա», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ռուսաց լեզու», «Կենսաբանություն, «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա» առարկաների դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների քննարկման գործընթաց:
Հրավիրում ենք ակտիվ մասնակցել քննարկումներին և ներկայացնել ձեր առաջարկություններն  ու  դիտողությունները:

ՄՐՑՈՒՅԹ ՌԴ ԱԳՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ./

2010-05-27

ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան հայտարարում է ընդունելություն` 2010-2011ուսումնական տարվա «Միջազգային հարաբերություններ» և «Համաշխարհային տնտեսագիտություն» երկրորդ բարձրագույն կրթություն ստանալու համար` ՀՀ-ին տրամադրված տեղերի շրջանակներում:
Դիմումները ներկայացնել ՀՀ ԱԳՆ մինչև ս. թ. հունիսի 1-ը:
Ընդունելության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.dipacademy.ru կայքից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։