«Աշխարհն առանց պատերազմի»թեմայով կավճանկարների մրցույթ
2010-06-07
Հունիսի 7-ին, ժամը 17.00-18.30-ը Երևանի մանկական զբոսայգում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է «Աշխարհն առանց պատերազմի» թեմայով կավճանկարների մրցույթ` նվիրված 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-րդ տարեդարձին:
Ստորագրվել են համագործակցության նոր ծրագրեր
2010-06-04
«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Սեյվ դը չիլդրեն ֆեդերեյշըն ինք.» ամերիկյան կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջև այսօր կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը և կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Իրինա Սաղոյանը:
«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» նորարարական…
Կստորագրվեն համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր
2010-06-03
Հունիսի 4-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը կստորագրեն «ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության համաձայնագիր»:
«Միավորվենք հանուն երեխաների, փրկենք ապագան» ծրագրի շրջանակում փոխըմբռնման հուշագիր կստորագրվի նաև «ՀՀ կրթության և…
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2010-06-02
Հունիսի 3-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1038-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,
«Վարդան Անդրիասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծերը:
Մեկնարկել են ավարտական քննությունները
2010-06-02
Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում այսօր մեկնարկել են ավարտական քննությունները: Շրջանավարտները քննություններ են հանձնել բնագիտական առարկաներից` ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն և քիմիա: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանն ու հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այցելել են մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատություններ` Էրեբունու թիվ 16 և Կենտրոնի թիվ 182 և…












