ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2010-08-31
Սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը հաստատելու մասին»,
«Աստվածատուր Վիրաբյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:
Վեհափառն օրհնել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին
2010-08-31
Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ այսօր տեղի է ունեցել կրթության բնագավառի աշխատակիցների օրհնության արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարության, ՀՀ մարզպետարանների կրթության վարչության աշխատակիցներ, ինչպես նաև ՀՀ բուհերի ռեկտորներ, քոլեջների և ուսումնարանների, հանրակրթական դպրոցների…
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին
2010-08-31
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իր նստավայրում հյուրընկալել է ՀՀ հանրակրթական դպրոցների 2009-2010 ուսումնական տարվա մեդալակիրներին, միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգեւների արժանացած դպրոցականներին և մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներին: Հանրապետության ղեկավարը, արդեն ավանդական դարձած այս հանդիպմանը, շնորհավորել է ուսման մեջ տպավորիչ հաջողությունների հասած աշակերտներին և արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին, նրանց հաջողություններ մաղթել…
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ
2010-08-31
Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել առաջին դասարանցիներին ու հույս հայտնել, որ տոնական այս խանդավառությունը նրանց ուղեկից կլինի կրթության բոլոր աստիճաններում:
Տոնական այս օրը մեկ անգամ ևս առիթ…
Գիտելիք ունեցող մարդը` գերագույն արժեք
2010-08-31
ՀՀ մարզերում օգոստոսի 25-ից մեկնարկած հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները երեկ ամփոփվել են «Մոսկվայի տանը» կայացած Երևան քաղաքի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությամբ, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները: Շնորհավորելով նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ` նախարար Ա. Աշոտյանն…












