«Իմ ուսուցիչը» սոցիալական հոլովակների շարք
2010-09-03
ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աջակցությամբ հանրությանն է ներկայացվում «Իմ ուսուցիչը» սոցիալական հոլովակների շարքը, որում մշակույթի, սպորտի, հասարակական և քաղաքական ոլորտների անվանի գործիչները հիշողություններ են ներկայացնում իրենց ուսուցիչների մասին: Նախաձեռնությունը երախտիքի յուրօրինակ դրսևորում է կրթության ոլորտի բոլոր այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր իրենց գործունեությամբ հետք…
«Հայաստան-Եվրոպա. ինտեգրում կրթության միջոցով»
2010-09-03
Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության /DEMYC/ 16 երկրի շուրջ 20 երիտասարդ այս օրերին գտնվում է Հայաստանում` մասնակցելու տարածաշրջանային քաղաքականության թեմայով սեպտեմբերի 2-5-ն անցկացվող միության հերթական համաժողովին: Միության անդամներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու ուղղությամբ իրականացվող կրթական…
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2010-09-03
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում սեպտեմբերի 9-ին, ժամը 1600-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիաներ ստանալու, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ստուգման արդյունքների մասին հարցերը:
Հանդիպում` ԳԴՀ այցի նախաշեմին
2010-09-02
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Նախարարը, շնորհավորելով բոլոր ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, անդրադարձել է կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների: Մասնավորապես, խոսելով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, Ա. Աշոտյանը նշել…
Նախարարը կհանդիպի երիտասարդների հետ
2010-09-02
Սեպտեմբերի 3-ին, ժամը 1330-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա նախարար Արմեն Աշոտյանի հանդիպումը Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության /DEMYC/ անդամների հետ, ովքեր Հայաստան են ժամանել միության հերթական համաժողովին մասնակցելու համար: Նախարարը կներկայացնի եվրոպական կրթական տարածքին ինտեգրվելու ուղղությամբ իրականացվող կրթական քաղաքականությունը և կպատասխանի երիտասարդների հարցերին:












