Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողով
2010-08-13
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում այսօր մեկնարկեց Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովը, որը ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է 2004 թվականից: Երկամյա պարբերականությամբ Հայաստանում գումարվող խորհրդաժողովները խնդիր ունեն քննարկել արտերկրում հայկական կրթօջախների առկա հիմանխնդիրները, հստակեցնել կրթության ոլորտում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման հաջորդական քայլերը:
Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի…
«Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի»
2010-08-13
Օգոստոսի 17-ին ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի կունենա «Կրթությունն ընդդեմ կոռուպցիայի» մեթոդական ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը, որին կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան:
Ամբողջությամբ կամ մասնակի կասեցվել է 14 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գÕ
2010-08-12
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգոստոսի 12-ին տեղի ունեցավ «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին ուսումնական հաստատությունների` հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիայի պարտադիր պայմանների ու պահանջների ստուգման արդյունքների մասին հարցերը:
Հանձնաժողովը, քննարկելով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամաններով…
Համահայկական չորրորդ կրթական խորհրդաժողով
2010-08-12
Օգոստոսի 13-ին, ժամը 1100-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում / Աբովյան 2/ տեղի կունենա Համահայկական կրթական չորրորդ խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն սփյուռքահայ գործիչներ, համայնքների ղեկավարներ և կրթության ոլորտի պատասխանատուներ:
Խորհրդաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-08-11
ՆԱԽԱԳԻԾ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է`
1.Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի «ՄԱՍԴԱՐ» կրթահամալիրի կողմից ՀՀ քաղաքացիներին տրամադրված կրթաթոշակ ստանալու համար դիմած ` ներքոնշյալ քաղաքացիներին տալ տարկետում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև…












