Օրհնության արարողություն
2010-08-30
Օգոստոսի 31-ին, ժամը 1400-ին Գիտելիքի օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա կրթության բնագավառի ներկայացուցիչների օրհնության արարողություն` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ:
Արարողության ավարտին Նորին Սրբությունը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կհանդիպեն լրագրողներին:
Օգոստոսյան խորհրդակցությունները շարունակվում են. Երևան
2010-08-27
Օգոստոսի 30-ին, ժամը 1100-ին «Մոսկվայի տանը» /Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ/ տեղի կունենա Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունը, որին կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Օգոստոսյան խորհրդակցություն` երկու նախարարի մասնակցությամբ
2010-08-26
2010-2011 ուսումնական տարին նախապատրաստված սկսելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն կազմակերպելու նպատակով ՀՀ մարզերում և Երևան քաղաքում օգոստոսի 25-ից մեկնարկել են հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները: Ուսումնական տարվա նախաշեմին ՀՀ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ հանդիպման և խորհրդակցություններին մասնակցելու, տեղում իրավիճակին ծանոթանալու և չլուծված խնդիրների…
Ի գիտություն լրատվամիջոցների
2010-08-25
Օգոստոսի 26-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի ՀՀ Կոտայքի մարզ` մասնակցելու հանրակրթական դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը:
ՀՀ կառավարության նիստի օրակարգում
2010-08-25
Օգոստոսի 26-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 664-Ն որոշման մեջ փոփոխություն, 2010 թվականի մայիսի 6-ի N 493-Ն որոշման մեջ լրացում կատարելու և հանրակրթական ուսումնական հաստատությունների վերանվանման մասին»,
«Տիգրան Ալեքսանյանին…












