Հայ-սիրիական կրթական համագործակցությունը` հանդիպման առանցքում

2018-01-26

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին:

Ողջունելով հյուրին` ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կարևորել է երկու բարեկամ պետությունների միջև առկա համագործակցության ամրապնդմանն  ու զարգացմանն ուղղված յուրաքանչյուր գործնական նախաձեռնություն: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանն կարևորել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սիրիայի Արաբական Հանրապետության բարձրագույն կրթության նախարարության միջև առաջիկայում ստորագրվելիք  համագործակցության  մասին  հուշագիրը, որում կամրագրվի կրթության և գիտության բնագավառներում 2018-2020 թթ  գործնական քայլերը:

Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում առկա համագործակցության մակարդակից` պարոն Հաջ Իբրահիմին բարձր է գնահատել Հայաստանի համալսարանական համակարգում սիրիացի ուսանողների ներգրավվածության լայն հնարավորությունը: Անդրադարձ է եղել Սիրիայում հայկական բարձրագույն ուսումնական հաստատության մասնաճյուղի ստեղծման հնարավորություններին և Սիրիայի բարձրագույն կրթության նախարարի Հայաստան կատարելիք  այցին:

 Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում արաբերեն լեզվի ուսուցման հեռանկարին, ուսանողների կրթաթոշակային ծրագրերին, Սիրիայի հայ համայնքի կրթության կազմակերպման խնդիրներին և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։