ԿԳՆ-ն պարզաբանում է` ուսուցիչների աշխատավարձի նվազում չի եղել

2018-01-26

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել: 
Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը: 
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան ուղարկել է շրջաբերական-գրություն, որում  առաջարկվել է իրենց ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարել` դպրոցի 2018 թվականի բյուջեն պլանավորելիս առաջնորդվել այն սկզբունքով, որ ուսուցիչների աշխատավարձերի իջեցում չլինի: Նույն հանձնարարականը տրվել է նաև ԿԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին: 
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է բոլոր ուսուցիչներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ կոնկրետ դեպքերի առկայության դեպքում փաստարկված տեղեկատվություն ներկայացնել նախարարություն կամ համապատասխան պետական լիազոր մարմին՝ բացառելով անհարկի շահարկումները:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։