Ուսուցիչների ատեստավորում

2012-01-27

Համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի  N 1745-Ն որոշման՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ձևավորվել են  ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովները:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների ատեստավորումը, որին կարող են մասնակցել վերապատրաստման դասընթացներ անցած և համապատասխան վկայական ստացած մասնագետները, կավարտվի սույն թվականի մարտի 5-ին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։