Դասագրքեր՝ Վրաստանի հայկական դպրոցների համար

2012-01-30

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Վրաստան են առաքվել  ուսումնական գրականություն և ուսումնաօժանադակ նյութեր՝ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար: Դասագրքերի տրամադրումն իրականացվել է «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի և այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում և տրամադրում» պետական ծրագրի շրջանակում: Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բացի այբբենարաններից և կից աշխատանքային տետրերից, կստանան նաև ուսումնամեթոդական և գեղարվեստական գրականություն: 

Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված 7500 գրքերը, տետրերը, պաստառները, մեթոդական ուղեցույցներն ու գեղարվեստական գրքերը արդեն գտնվում են Ախալքալաքի շրջանի ռեսուրս-կենտրոնում, որտեղից էլ կկազմակերպվի բաշխումն ըստ դպրոցների: 
Գործընթացը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև ստորագրված համագործակցության համաձայանագրի շրջանակում:
Հավելենք, որ  2011 թվականին Սփյուռքի դպրոցներին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից  տրամադրվել են 47 240 դասագրքեր և այլ ուսումնական նյութեր:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։