Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները շարունակվում են
2012-01-20
Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր ավարտվել է Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադան «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով, ովքեր ներկայացրել են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ռումինայի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Աֆղանստանի և Նիգերիայի մասնագիտացված…
Հայաստանը՝ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կենտրոն
2012-01-19
Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, և Հայաստանը ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեսաուղերձ էր հղել հետամուտ խմբի նիստի…
««ՇԻՐԱԿԻ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ
2012-01-19
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի, 64-րդ հոդվածի 2-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթա¬կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավա¬րությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ…
Կրթական բարեփոխումները չեն պատճենվում’ տեղայնացվում են
2012-01-18
ՀՀ կառավարության մամուլի սրահում այսօր տեղի է ունեցել Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ներկայացրել է կրթության ոլորտի 2012 թվականի գերակա խնդիրներն ու ծրագրերը: Նա նշել է, որ կանցկացվեն նոր միջոցառումներ, կիրականացվեն բարեփոխումների շարունակականությանը միտված քայլեր, ավարտին կհասցվեն մի շարք կարևոր նախագծեր: Կրթության բնագավառում թիրախային են…
Նախարարը կատարել է խոստումը. պատասխանել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերի հարցերին
2012-01-18
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կատարել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջում տրված խոստումը և ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանել է ընկերների և օգտատերերի կողմից առավել հաճախ տրվող հարցերին:
Պատասխանելով «ԻնչպիսիՎն են լինելու 2012 թվականի ընդունելության քննությունները» հարցին՝ նախարարը նշել…












