«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1579-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2012-02-15
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի <<Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության շահույթի օգտագործման կարգը հաստատելու մասին>> N 1579-Ն որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով. <<6.Տարեկան մինչև 3000.0 հազար դրամ շահույթի ազատ մնացորդ ունեցող հաստատությունը, կոլեգիալ կառավարման մարմնի որոշմամբ, կարող է այն օգտագործել սույն կարգի 4-րդ կետով սահմանված մեկ կամ մի քանի ուղղություններով:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:












