Միջազգային ուսանողական բաց ինտերնետ-օլիմպիադա

2012-02-13

Ռուսաստանի Դաշնության կրթության որակի մոնիտորինգի գիտահետազոտական ինստիտուտը Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 1-3-րդ կուրսի ուսանողներին հրավիրում է մասնակցել Միջազգային ուսանողական բաց ինտերնետ-օլիմպիադաներին, որոնք կանցկացվեն հետևյալ մասնագիտություններով.

•Մաթեմատիկա
•Ֆիզիկա
•Քիմիա
•Ինֆորմատիկա
•Տնտեսագիտություն
•Բնապահպանություն
•Տեսական մեխանիկա
•Մետաղների դիմադրություն
•Ռուսաց լեզու
•Ռուսաստանի պատմություն
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 28-ը գրանցվել www.i-olymp.ru կայքէջում:
Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով www.i-olymp.ru, www.i-olymp.com , www.интернет-олимпиады.рф կայքէջերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։