Տարածաշրջանում առաջին կենտրոնը

2012-02-21

ՀՀ կրթության և գիտության նախարար  Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարանում  մասնակցել է էլեկտրական սարքավորումների ժամանակակից կենտրոնի բացմանը: Ծրագիրն իրականացվել է փայտի, քարի և մետաղի մշակման  ոլորտում էլեկտրական սարքավորումների առաջատար  գերմանական <Bosch> ընկերության աջակցությամբ: ՀՀ ԿԳ նախարարը, գնահատելով ուսումնարանի տեխնիկական հագեցվածությունը և կարևորելով մասնավոր հատվածի ներգրավումը կրթության…

Գործնական քայլեր՝ կրթություն-աշխատաշուկա կապերի ամրապնդման

2012-02-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է նախնական  (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՄԿՈՒ) բնագավառում ուսումնական հաստատություն-գործատու համագործակցության խթանումն  ու աշխատաշուկայի իրական կարիքների բացահայտումը: Վերջինս կնպաստի շրջանավարտների մրցունակության բարձրացմանն ու …

Ժամանակակից նոր լաբորատորիայի բացում

2012-02-20

Փետրվարի 21-ին, ժամը 1000-ին թիվ 4 արհեստագործական ուսումնարանում / Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան 20, Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ/կբացվի փայտի, քարի և մետաղի մշակման նոր սարքավորումներով հագեցած լաբորատորիա: Բացմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը և «Bosch» գերմանական ընկերության հարավկովկասյան տարածաշրջանի տնօրեն Ն. Պրուիձեն:

Պարգևատրում

2012-02-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մի շարք մտավորականների հանձնել է պարգևներ՝ կրթության և գիտության ոլորտում երկարամյա գործունեության և մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար: Նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել գիտակրթական ոլորտի գործիչներին նվիրումի ու եռանդի համար` նրանց մաղթելով աշխատանքնային նորանոր հաջողություններ:
Հայաստանի Հանրապետության…

«Լիդիցե 2012» մանկական նկարի միջազգային ցուցահանդես

2012-02-20

2012 թվականին Չեխիայի Հանրապետությունում կայանալու է «Լիդիցե 2012» մանկական նկարի 40-րդ միջազգային ցուցահանդեսը, որին կարող են մասնակցել նաև ՀՀ դպրոցականները:
Ցուցահանդեսի մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից, ինչպես նաև այցելելով www.mdvv-lidice.cz կայքէջը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։