Ամփոփիչ ատեստավորման քննություններ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար

2012-03-15

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների փաստաթղթերի ընդունելություն: Քննություններին կարող են մասնակցել մինչև 2009-2010թթ. ոչ պետական նմուշի դիպլոմներ ստացած շրջանավարտները:
Փաստաթղթերի ընդունելությունը կկազմակերպվի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը /ներառյալ/:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։