Հանդիպում ԵՊՀ-ում

2012-03-26

Մարտի 27-ին, ժամը 1300-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ:
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնած հանդիպման նպատակն է ակտիվացնել ուսանողների ներգրավվածությունը հավաքականի երկրպագուների ակումբին:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։