Մրցույթներ

2012-04-05

«Մանկական մշակույթի եգիպտական ազգային կենտրոնը»  երեխաների  համար  կազմակերպում է  հետևյալ  մրցույթները.
1.Մրցույթ  «Եգիպտոսը     աշխարհի        երեխաների      աչքերում» /վերջնաժամկետը՝ 30-ը նոյեմբերի, 2012 թ./:
2.Մրցույթ «Ձեռագործ խաղալիքների» /վերջնաժամկետը՝ 30-ը մայիսի, 2012 թ./:
3. Լուսանկարչական մրցույթ /վերջնաժամկետը՝ 30-ը հունիսի, 2012 թ./:
Մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերում:

Կարիերայի կենտրոնի բացում

2012-04-05

 Ապրիլի 6-ին, ժամը 1200-ին «Գլաձոր» համալսարանում/ Գ. Լուսավորիչ 7/1/ կբացվի կարիերայի և որակի ապահովման կենտրոնները: Բացմանը կմասնակցի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

«Project Earth» բնապահպանական ծրագիր

2012-04-05

«Ecology and Environment,inc.» կազմակերպության  «Project Earth» բնապահպանական ծրագիրը  ՀՀ դպրոցներին և հայաստանցի 4-ից 18 տարեկան երեխաներին հրավիրում է գլոբալ համացանցային բնապահպանական ցանցի միջոցով հաղորդակցվել այլ երկրների իրենց հասակակիցների հետ: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից նյութերից:

Ցուցահանդես` նվիրված բուհի 90-ամյա հոբելյանին

2012-04-05

Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 90-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են համալսարանի տարբեր տարիների շրջանավարտների և դասախոսների 140-ից ավելի աշխատանքներ: Վաստակավոր և ժողովրդական նկարիչների և ճարտարապետների կողմից իրականացված ճարտարապետական նախագծերի, գրաֆիկայի, գունանկարի, քանդակի և դեկորատիվ կիրառական արվեստի միջոցով ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել…

Հաջողության ամենակարևոր գրավականը գիտելիքն է

2012-04-05

Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում մեկնարկել է «Կենսաբանություն» առարկայի հանրապետական օլիմպիադան: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը և ՀՀ կառավարությանն առընթեր Գույքի կառավարման վարչության պետ  Արման Սահակյանը: Ողջունելով և հաջողություն մաղթելով  օլիմպիականներին` ՀՀ կրթության և գիտության…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։