«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2012-04-06
Ապրիլի 16-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների` հանրակրթական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:
Ա. Աշոտյան. շուկայի հստակ պահանջարկին կրթության համակարգն արձագանքում է անմիջապես
2012-04-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել պարոն Ռեբեզին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության սոցիալական պարտավորություն ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ նախարարությունը շահագրգռված է կրթության ոլորտում մասնավոր հատվածի մասնակցությամբ: Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ…
Որակի ապահովումը` բարեփոխումների անկյունաքար
2012-04-06
Երևանի «Գլաձոր» համալսարանում այսօր տեղի է ունեցել Որակի ապահովման և կարիերայի կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղազարյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` նախարարը նշել է, որ ամեն…
ՄՐՑՈՒՅԹ ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ և ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ
2012-04-06
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Լեհաստանի ազգային հանձնաժողովը և Կրակովի համալսարանի Գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը հայտարարել են մրցույթ՝ գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության բնագավառներում հետազոտական կրթաթոշակային տեղերի համար:
Հետազոտությունների ընդհանուր տևողությունը 6 ամիս է՝ ս.թ. հոկտեմբերի 1-ից սկսած:
Հայաստանին, որպես Եվրոպական երկրների խմբի անդամ, առաջարկվում է մասնակցել տնտեսական…
Կարգ` բխող կրթության մատչելիության և ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքներից
2012-04-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է ՎՀՀ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը: Վերջինս բխում է ոլորտում իրականացվող կրթության մատչելիության ապահովման և ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքներից: Համաձայն կարգի` ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային…












