Կպարգևատրվեն Հայաստանի, Արցախի և Ջավախքի մանկավարժները

2012-05-11

Մայիսի 14-ին, ժամը 1400-ին Երևանի կամերային երաժշտության տանը /հասցե. Իսահակյան 1/ տեղի կունենա ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագրի շրջանակում Հայաստանի, Արցախի և Ջավախքի մանկավարժների պարգևատրման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։