«Լավագույն մանկավարժ» ՀԿ խորհրդի հայտարարությունը

2018-04-23

«Լավագույն մանկավարժ» հասարակական կազմակերպությունը խիստ անհանգստացած է վերջին օրերին ՀՀ տարածքում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որին ներգրավված են նաև մեծ թվով անչափահասներ:  Անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով հորդորում ենք անչափահասներին զերծ պահել վտանգավոր կուտակումներին և հավաքներին մասնակցելուց, անթույլատրելի ենք համարում  ուսումնական գործընթացի խաթարումը և դպրոցականների ընդգրկումը  զանգվածային ցույցերին և երթերին:

 «Լավագույն…

Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից. ԿԳՆ

2018-04-18

Նկատի ունենալով  վերջին  օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին` զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից: Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը,…

Մրցակցային համակարգին փոխարինելու է համագործակցայինը

2018-04-16

«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մեկնարկել է «Կրթություն և մասնագետ․ մասնագիտական կրթությունն այսօր և վաղը» խորագրով երկօրյա միջազգային ֆորումը, որը կազմակերպել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։ Ֆորումի մասնակիցներին ողջունել է  ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը: Նա նշել է, որ մասնագիտական կրթության զարգացման և որակի համակարգերը…

Հանրային քննարկում. դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունները հակակոռուպցիոն տեսանկյունից

2018-04-12

Կրթության և գիտության նախարարությունը ռազմավարական մի քանի փաստաթղթերում, մասնավորապես  կրթության և գիտության ոլորտում գերակա միջոցառումների, ինչպես նաև կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ծրագրերով, առաջնահերթ  է դիտարկում  բարեփոխել դպրոցների կառավարման համակարգը՝ մասնավորապես վերանայել  խորհուրդների ձևավորման, տնօրենների հավաստագրման և ընտրության կարգը:  Դպրոցների կառավարման խորհուրդների և տնօրենների աշխատանքի արդյունավետության բարձրացման հարցերը  քննարկվել են  ՀՀ…

Հայ-գերմանական կրթական համագործակցությունը լավագույն օրինակներից է

2018-04-12

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակությանը, որի կազմում էին երկրամասի կրթության նախարարության, դպրոցների հարցերով գերատեսչության, Հայաստանի դպրոցների հետ գործընկերային հարցերով աշխատանքային խմբի, քաղաքական կրթության կենտրոնի, Հալլեի «Ռոթեր Օքսե» հուշահամալիրի, ինչպես նաև երկրամասի մի շարք դպրոցների վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսուցիչներ և աշակերտներ:…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։