Նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակությանը

2018-05-15

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերի գլխավորած պատվիրակության հետ: Դեսպանատան պատվիրակության կազմում են եղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Կլաուս Վենդելբերգերը, Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) ներկայացուցիչ Յոհաննես Դոպֆելը, Հարավային…

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան

2018-05-15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին: Վարչապետը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով վերջինիս, անդրադարձել է այն խնդիրներին որոնք առաջնահերթ են նոր կառավարության համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է բացառել կրթական համակարգի ներքաշվածությունը քաղաքական գործընթացներին: «Սա է այն անկյունաքարային պատճառը, որից…

Արայիկ Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարար

2018-05-14

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով  Արայիկ Հարությունյանը նշանակվել  է ՀՀ կրթության և գիտության նախարար:
Ստորև` ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի կենսագրությունը.
Ծնվել է 1979թ. սեպտեմբերի 2-ին Երևանում։
1986-1996թթ. սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

ԳԴՀ-ն ճանաչում է ՀՀ միջնակարգ կրթության ատեստատը

2018-05-11

Գերմանիայի Դաշնային Հանրապետության լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների համաժողովը հաստատել է Հայաստանի Հանրապետության 12-ամյա միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատների ճանաչման մասին որոշումը:

Ըստ այդմ` ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայական ստացած շրջանավարտները բոլոր մասնագիտություններով ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։  Որոշումն ուժի մեջ է մտնելու 2018-2019 ուսումնական…

ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2018-05-10

Մայիսի 11-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը`
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։