Հաստատվել է քննությունների ժամանակացույցը

2018-05-10

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա  գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը: Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական…

Ամփոփվել են կատարված աշխատանքները

2018-05-08

ՀՀ կառավարության հանձնարարականի շրջանակում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության` ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները: Հաշվետվությունում մասնավորապես նշվում է, որ կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն և ՀՀ ԱԺ են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի…

Բացառել պարտադիր դրամահավաքի որևէ դրսևորում

2018-05-07

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և ժանանակավոր պաշտոնակատարներին, Երևանի քաղաքապետին և ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ: ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել և անցկացնել…

Մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարի հավաստագրման քննություններ

2018-05-07

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել է  նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական  հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի   համար հավակնորդների  քննության և հավաստագրման ժամանակացույցը: Ըստ այդմ` հավակնորդների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները կանցկացվեն մայիսի 15-ին և 24-ին Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում (հասցե` ք. Երևան,…

Կոչ ենք անում վերականգնել բնականոն ուսումնական գործընթացը Շիրակի պետական համալսարանում

2018-05-07

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար: Միաժամանակ ընդգծում ենք, որ անթույլատրելի է բուհում ծագած աշխատանքային չկարգավորված հարաբերությունները տարածել նաև ուսանողների վրա, հատկապես նրանց համար այս պատասխանատու շրջանում, երբ առաջիկայում հերթական քննաշրջանն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։