Կարգապահական տույժի առաջարկ ՀՀ մարզպետին

2013-01-31

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. «Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ քաղաք ՀՀ Նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: Ելնելով վերոնշյալից` առաջարկում եմ դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ»: Նախարարի գրության համար հիմք է հանդիսացել www.azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։