ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՉՈՐՍՇԱԲԱԹՅԱ ԾՐԱԳԻՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

2013-01-31

Գերմաներեն լեզվի ուսուցման խթանման և օտարերկրյա աշակերտներին գերմաներենի դասընթացում առանձնահատուկ ձեռքբերումների համար պարգևատրելու նպատակով Գերմանիայի արտաքին գերատեսչությունը մշակել է մրցանակների ծրագիր, որն իրականացվում է ԳԴՀ նախարարների համաժողովի Մանկավարժական փոխանակման ծառայության /PAD/ կողմից: 
Ծրագրի շրջանակներում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին հնարավորություն է տրվում ուսուցողական այցով չորս շաբաթ անցկացնել Գերմանիայում:
Դիմելու  անհրաժեշտ նախադրյալներն են.
-նվազագույն տարիքը՝ 15, առավելագույնը՝ 17,
-գերմաներենի առնվազն երկու տարվա ուսումնառություն,
-պետք է  ավարտական դասարանի աշակերտ չլինի,
- 2010 թվականի հունվարից ի վեր՝ պետք է մասնակցած չլինի Գերմանիայի Դաշնային Հանրապետության որևէ պաշտոնական ծրագրի:
Հայտերը պետք է ներկայացնել ՀՀ -ում ԳԴՀ դեսպանություն՝ մինչև ս.թ. մարտի 8-ը:
Մանրամասն  տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։