Ռազմահայրենասիրական կրթությունը՝ ժամանակի մարտահրավեր

2013-01-26

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ ԵՊՀ-ում  հրավիրված հաշվետու խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաև ոստիկանության, սպորտի և երիտասարդությոն հարցերի ու մշակույթի ոլորտի պատասխանատուները: Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցնող՝ 2012 թվականի ընթացքում ռազմահայրենասիրական կրթության և դաստիարակության ուղղությամբ գերատեսչությունների…

Հայկական հաջողված փորձը` համաշխարհային կրթական համաժողովում

2013-01-26

Միացյալ Թագավորության համալսարանների և գիտության նախարար, պատգամավոր Դեյվիդ Վիլլեթսի և կրթության պետքարտուղար, պատգամավոր Մայքլ Գոուվի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հունվարի 28-30-ը կմեկնի Լոնդոն` մասնակցելու Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Համաժողովի ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը հանդես կգա «Շախմատը դպրոցում. հաջողության հայկական պատմություն» զեկույցով` ներկայացնելով Հայաստանի հանրակրթական…

Մրցույթ ռեկտորի թափուր պաշտոնի համար /«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ/

2013-01-25

ՀՀ  ԿԳ  նախարարությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում են բաց մրցույթ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Համաձայն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի կանոնադրության 38 և…

Ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացը շարունակվում է

2013-01-25

ՀՀ կառավարությունը, մանկավարժների տարիների աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և խրախուսելու նպատակով, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման համաձայն, հաստատել էր «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման» կարգը:  Տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատության հատկացված միջոցների հաշվին տրվում է ՀՀ կառավարության…

Նախանշվում են առաջիկա տարիների հայ-ուկրաինական կրթական համագործակցության հեռանկարները

2013-01-25

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում դեսպանը նախարարին  է փոխանցել 2013-2015 թվականներին հայ-ուկրաինական կրթական համագործակցության առաջարկությունները, որոնք նախանշվել են երկու պետությունների միջկառավարական հանձնաժողովի կողմից: Այս համատեքստում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։