Նախարարը ստորագրել է հրամաներ օլիմպիադաների կազմակերպման վերաբերյալ

2013-01-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է մշտապես գործող հանրապետական օլիմպիական խորհրդի, 2012-2013 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմերը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցերը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը: 

Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը՝ 6 մեդալով

2013-01-18

2013 թվականին Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած Ժաուտիկովյան 9-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմն արժանացել է 6 մեդալի՝ 3 արծաթե և 3 բրոնզե: Օլիմպիադային մասնակցել են 13 երկրի 39 թիմ՝ 350 մասնակցով:  2013 թվականի հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակների մեկնարկը տվել են ֆիզմաթ դպրոցի…

Ա. Աշոտյան. Ես կիսում եմ դիմորդների մտահոգությունը

2013-01-18

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է տարեվերջին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված  «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շտեմարաններին, որոնք դիմորդների և մասնագետների շրջանում որոշակի դժգոհությունների տեղիք են տվել:
Նախարար Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ  շտեմարանների վերաբերյալ առկա  բողոքները նույնպես լրացուցիչ ապացույց են, որ …

Համագործակցության նոր մշակույթ

2013-01-17

Իտալիայի Բոլոնիա քաղաքում տեղի է ունեցել Տեմպուսի "HEN-GEAR" ծրագրի (Բարձրագույն կրթական ցանց` ուղղված Հայաստանում մարդկային կապիտալի գնահատմանն ու շրջանավարտների աշխատունակությանը) մասնակից  համալսարանների, կազմակերպությունների և AlmaLaurea համալսարանների կոնսորցիումի համատեղ աշխատանքային առաջին հանդիպումը: Եվրոպական Միության "HEN-GEAR"  ծրագրին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Որակի ապահովման…

Դպրոցները կունենան 5 անգամ ավելի արագ ինտերնետ

2013-01-17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է  «Յուքոմ» ընկերության գլխավոր գրասենյակ՝ քննարկելու ՀՀ դպրոցներին տրամադրվող ինտերնետային ծառայության հզորությունների հետ կապված հարցեր: Արդեն երկրորդ տարին է, ինչ մրցութային կարգով «Յուքոմ» ընկերությունն ինտերնետ է մատակարարում ՀՀ դպրոցներին: Ընկերության տնօրեն Հայկ Եսայանը ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հավաստիացրել է,…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։