Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի երրորդ նստաշրջան

2013-02-04

Փետրվարի 5-ին, ժամը 1000-ին, Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում տեղի կունենա Հարավային Կովկասի երիտասարդական խորհրդարանի երրորդ գումարման նստաշրջանի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Ալուդա Գոգլիչիձեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը:
ԶԼՄ ներկայացուցիչներին Ծաղկաձոր մեկնելու և վերադառնալու համար կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը` փետրվարի 5-ին,  ժամը 845-ին Վարդանանց 7 հասցեից («Նովոստի Արմենիա» լրատվական գործակալության հարևանությամբ)Ö‰
Ձեր մասնակցությունը խնդրում ենք հավաստել մինչև փետրվարի 4-ի,  ժամը 1730-ը` զանգահարելով 52-73-43, ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։