Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր
2013-02-04
2013թվականին վերապատրաստման շրջանակում իրականացվելու է վերապատրաստում վերապատրաստողների համար (Training of Trainers) «Տարրական ուսուցման մեթոդիկա և տարրական կրթության կազմակերպում» ծրագիրը, որին կարող են մասնակցել Հայաստանում ՀՀ ԿԳՆ ծրագրով առնվազն մեկ անգամ վերապատրաստումն անցած ուսուցիչներ,տեսուչներ,ուսուցչական աշխատանքի գնահատմանը մասնակցող և բարելավմանը նպաստող այլ պաշտոնյաներ:Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական միջոցներով՝ սկսած 2000 թվականից: Մինչ օրս վերապատրաստվել է ավելի քան 640 սփյուռքահայ ուսուցիչ:












