Լավագույն ուսանողական մրցույթը կդառնա ավանդական
2013-02-20
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ «Լավագույն ուսանող» մրցույթը ներառված է եղել ՀՀ կառավարության 2012 թվականի գերակա միջոցառումների շարքում` որպես միջոց, որով պետությունը խրախուսելու և հայտնաբերելու է լավագույն ուսանողներին և պարգևատրելու նրանց` համապատախան աջակցություն հատկացնելով վերջիններիս հետագա մասնագիտական կատարելագործման գործընթացին: «Մրցույթը թեժ է եղել, և թեպետ առաջին տարին է այն հանրապետական նշանակության, սակայն դիմումատուների քանակը եղել է շատ մեծ: Պատահական չէ, որ մրցույթի նկատմամբ մեծ հետաքրքրությունը մեզ ստիպում է այն դարձնել ավանդական: Իհարկե, տարբեր բուհերում գոյություն ունեն նմանատիպ մրցույթներ, սակայն այս մրցույթն է իրականում համարվում համապետական նշանակության ուսանողական մրցանակաբաշխություն, և այս մրցույթի հաղթողները արժանանում են ոչ միայն դրամական պարգևի, այլ ՀՀ կառավարության կողմից համակ ուշադրության` իրենց ապագա մասնագիտական կարիերայի ընթացքում»,-նշել է Արմեն Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմակերպման գործում ՀՀ կառավարության գործընկերներին`Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանը: Մեկ անգամ ևս շնորհավորելով մրցանակակիրներին` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ մրցույթի մրցանակային ֆոնդը տարեցտարի կաճի, իսկ հետաքրքրությունը մեծ կլինի ուսանողության շրջանում:
«Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի նպատակն է` բացահայտել և խրախուսել ՀՀ բուհերի այն ուսանողներին, ովքեր ցուցաբերել են բարձր առաջադիմություն և իրենց առավել ակտիվ են դրսևորել գիտահետազոտական, ստեղծագործական, ուսանողական ինքնակառավարման և սպորտի ասպարեզներում, ինչպես նաև նպաստել ուսանողների առաջադիմության բարձրացմանը և խթանել ուսանողների մասնակցությունը տարբեր ոլորտներումÖ‰
Մրցույթն անցկացվել է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բարձրագույն մասնագիտական հիմնական կրթական ծրագրերով (բակալավրի և մագիստրոսի) և չորս ոլորտներով՝ գիտահետազոտական աշխատանք (հումանիտար, բնագիտական, տեխնիկական), ստեղծագործական աշխատանք (մշակույթ, արվեստ, գրականություն), ուսանողական ինքնակառավարում, սպորտÖ‰
«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող է ճանաչվել 33 ուսանողÖ‰












