«Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին» խորագրով համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն
2013-02-20
Մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանի աշխարհագրության և հայ մշակույթի իմացությունը, նպաստել հայ մանուկների և պատանիների Հայկական լեռնաշխարհի, որպես հայերի հայրենիքի, ինչպես նաև մշակույթի բազմազանության և բազմաշերտության մասին պատկերացումների ձևավորմանը, բնության ու մշակութային երևույթների և դրանց կապի գեղագիտական իմաստավորմանը:
Մասնակիցները պետք է դիմեն nkarchakan@gmail.com էլեկտրոնային հասցեով մինչև ս./թ. հունիսի 9-ը ներառյալ:












