Ամփոփիչ ատեստավորման քննություններ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար
2013-03-07
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կազմակերպում է ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների փաստաթղթերի ընդունելություն: Քննություններին կարող են մասնակցել /2011-2012թթ ներառյալ / ոչ պետական նմուշի դիպլոմներ ստացած շրջանավարտները:
Փաստաթղթերի ընդունելությունը կկազմակերպվի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը…
Ի գիտություն ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների
2013-03-07
ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների /ներառյալ 2011/2012 ուստարվա/ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով ս/թ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը /ներառյալ/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է փաստաթղթերի ընդունելություն: Ցանկացողները դիմում- հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ…
Վերապատրաստումներ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար /«Կրթություն առաÕ
2013-03-07
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը հայտարարում է
վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք: Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար…
Վերապատրաստումներ կիրականացնեն 7 կազմակերպություններ
2013-03-06
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար վերապատրաստումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 7 կազմակերպություններ.
1.«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
2.«Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների» հիմնադրամ
3. Խ.Աբովյանի անվան…
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2013-03-04
Մարտի 7-ին, ժամը 1400-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ, որտեղ քննարկվելու են ուսումնական հաստատությունների հանրակրթական ծրագրերով լիցենզիաներ ստանալու մասին հարցերը:












