«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 813-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2013-04-03
ՆԱԽԱԳԻԾ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 1-ի <<Անդրանիկ Բաղդասարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին>> N 813-Ա որոշման 1-ին կետում <<գարնանային>> բառը փոխարինել <<աշնանային>> բառով:
2.…
Օրակարգում` «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագիրը
2013-03-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի Համաշխարհային բանկի կրթության թիմի ղեկավար Քրիստիան Աեդոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի ընթացքը և նոր վարկային ծրագրի մանրամասները: Նախարար Արմեն Աշոտյանը, մասնավորապես, անդրադարձել է READ դրամաշնորհային…
Նախատեսված ծրագրերը կյանքի են կոչվում
2013-03-29
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման ընթացքում կարևորվել է այսօր Արտաքին գործերի նախարարությունում ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև վավերացված տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը, որի շրջանակում մեկնարկում են Հայաստանում տարածաշրջանային նշանակություն ունեցող չինարենի խորացված ուսուցմամբ ավագ…
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում
2013-03-29
Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության և վերջինիս անդամ հանդիսացող Հայաստանի համալսարանների միջև համագործակցության շրջանակներում գործակալության գլխավոր քարտուղար Վանդա Դիբոլտին և գործակալության տարածաշրջանային ղեկավար Աբդերահման Ռիդային: Ողջունելով հյուրերին` նախարարը նշել է, որ միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շարքում կրթական ծրագրերը…
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը` ապրիլի 4-ին
2013-03-27
ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգելու հանգամանքով պայմանավորված՝ «Այբ» կրթական հիմնադրամը մեկ շաբաթով հետաձգել է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը: «Կենգուրու 2013»-ը Հայաստանի և ԼՂՀ դպրոցներում այս տարի տեղի կունենա ապրիլի 4-ին: Այս մասին ՀՀ ԿԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել են ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե…












