Օրակարգում՝ Բոլոնիայի գործընթացը

2013-03-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Բրյուսել: Այցի շրջանակում նախատեսվում է նախարարի հանդիպումը Եվրահանձնաժողովի կրթության և մշակույթի հարցերի պատասխանատուների հետ: Կքննարկվեն 2012-2015 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձման և Հայաստանում 2015 թվականին Բոլոնիայի գործընթացում ներգրավված պետությունների նախարարական գագաթաժողովի անցկացմանն  առնչվող մի…

Գարնանային արձակուրդը կերկարաձգվի մինչև մարտի 31-ը

2013-03-22

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը մինչև ս/թ մարտի 31-ը երկարաձգելու վերաբերյալ: Նախարարի մեկ այլ հրամանով նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում ժամանակավորապես դադարեցվել է ուսումնական գործընթացը /մարտի 25-ից մինչև…

PROGRAMA SUR ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ և ԹԱՐԳՄԱՆՉԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

2013-03-22

ՀՀ -ում Արգենտինայի  Հանրապետության դեսպանատունը տեղեկացնում է, որ վերսկսվել է    2013 թվականի /Programa Sur/ ստեղծագործական և թարգմանչական դրամաշնորհային ծրագիրը:           
Հայտերը ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 30-ը:
Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ այցելելով http://programa-sur.mrecic.gov.ar կայքէջը:

Ծրագիր` «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց»

2013-03-21

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելիի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են «Ժողովրդավարությունը գալիս է դպրոց» ծրագրի մանրամասները: Գերմանիայի Բունդեսթագի իրականացրած Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագրի նախկին մասնակիցները միավորվել են` ստեղծելով ՄԽԿ հայ…

Մրցույթ` «Երևանը համայն հայության մայրաքաղաքն է»

2013-03-20

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Համաշխարհային Հայկական Կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը համատեղ անցկացնում են «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով լավագույն գրական ստեղծագործության միջազգային մրցույթ: Մրցույթին  կարող  են  մասնակցել  Հայաստանի  Հանրապետության,  Արցախի  և   Սփյուռքի  9-12-րդ դասարանների աշակերտները և ուսանողները: Մրցույթի թեման է` «Երևանը  համայն…

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։